Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ

2025-09-30

Գիտության շաբաթ-2025

«Գիտուժ» նախաձեռնությունը 2025 թվականի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ը` Երևանում և Հանրապետության տարբեր մարզերում կազմակերպում է «Գիտության շաբաթ․ Հայաստան» միջոցառումների շարքը, որոնց նպատակն է՝ գիտությունն ավելի մոտ և հասկանալի դարձնել յուրաքանչյուրի համար, ցույց տալ նրա կիրառական նշանակությունը, ինչպես նաև ոգեշնչել դպրոցականներին ու ուսանողներին դառնալ գիտնականներ և ճարտարագետներ։

Միջոցառման շրջանակներում Երևանի Ազատության հրապարակում կանցկացվի Գիտության փառատոն, որի այցելուները գիտափորձերի, ցուցադրությունների, խաղերի և հանդիպումների միջոցով անմիջականորեն ծանոթանում են գիտական ու տեխնոլոգիական ձեռքբերումներին։ Դրան զուգահեռ՝ Հանրապետության մանկապարտեզներում և դպրոցներում կազմակերպվում են ապակենտրոնացված միջոցառումներ ՝ կապված գիտության ու տեխնոլոգիաների հետ։