Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ

2026-02-24

ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ

Լաբորատորիայի վարիչի թափուր պաշտոնի համալրման համար ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ «Մոլեկուլային սպեկտրասկոպիա» լաբորատորիայի վարիչի թափուր պաշտոնի համար՝

Համաձայն «Գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 21 դեկտեմբերի 2023 թվականի N 2298-Ն որոշման՝ մրցույթին կարող է մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով՝ ունի կազմակերպությունում իրականացվող գիտական հետազոտությունների բնագավառին համապատասխան կամ հարակից բնագավառներում գիտական աստիճան. ունի գիտական, գիտատեխնիկական կամ գիտակրթական առնվազն յոթ տարվա աշխատանքային ստաժ. վերջին հինգ տարիների ընթացքում (չհաշված զինվորական ծառայության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածները) համահեղինակել է բնական գիտությունների մասնագիտություններով՝ առնվազն վեց հրապարակում ՄԳՇ-ում. վերջին հինգ տարիների ընթացքում (չհաշված զինվորական ծառայության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածները) բնական գիտությունների մասնագիտություններով առնվազն երեքում հանդես է գալիս որպես առաջին, վերջին կամ գրագրություն պահպանող հեղինակ: Պահանջվող փաստաթղթեր՝ Դիմում՝ ուղղված կազմակերպության տնօրենին, Անձնագրի և հանրային ծառայությունների համարանիշի (սոցիալական քարտի) պատճենները, 2 լուսանկար՝ 3x4 չափսի, Ինքնակենսագրություն (CV), Աշխատանքային գործունեությունը հավաստող տեղեկանք, Բարձրագույն կրթության վկայականի (դիպլոմի) պատճենը, Գիտական աստիճանը և կոչումը (առկայության դեպքում) հաստատող փաստաթղթերի պատճենները, Հրատարակված գիտական աշխատությունների ցուցակ, Լաբորատորիայի զարգացման ծրագիր։ Վերոնշյալ փաստաթղթերը, հայտարարության հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում ներկայացնել ՀՀ ԳԱԱ ՖԿՊԻ-ի գիտական քարտուղարին` աշխատանքային օրերին, ժամը՝ 10։00-17։00: Հասցե՝ ք. Երևան, 0014, Հր. Ներսիսյան 25, հեռ.՝ 043 48 55 88։ ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ ՊՈԱԿ